ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ալիևը հայտարարել է, որ կօգնի ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը

Ալիևը հայտարարել է, որ կօգնի ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը
26.05.2025 | 11:42

Ադրբեջանի նախագահն ընդունել է Ուկրաինայի ԱԳ նախարարին ու հայտարարել, որ կշարունակի օգնել այդ երկրին տարբեր միջոցներով։

Իլհամ Ալիևը նշել է, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և կօգնի դրա վերականգնմանը։

Ես ուրախ եմ Ադրբեջանի իշխանության այս հայտարարության համար, որովհետև Ռուսաստանն, ի վերջո, պետք է նման ապտակներ ստանա, որ գիտակցի՝ թեկուզ ժամանակավոր, թուրքի հետ ճամփա գնալը ճակատագրական սխալ է։

Թուրքին վստահելը հիմարություն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4395

Մեկնաբանություններ